Ֆանտաստիկ ուտեստ, պատրաստման հոտաքրքիր եղանակ և չափազանց համեղ: Ծաղկակաղամբն ու հավի միսը ջեռոցում

Բաղադրիչներ

1 ծաղկակաղմբ

200 գ հավի աղացած միս

աղ

սև պղպեղ

½ թ/գ  համեմի աղացած սերմ

1 լոլիկ

սամիթ, մաղադանոս

2 ճ/գ մայոնեզ

1 թ/գ հատիկավոր մանանեխ

2 ատամիկ սխտոր

70 գ պանիր

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ և լավ խառնել

Ծաղկակաղմաբը երկարությամբ, 1-2 սմ հաստությամբ կտրատել, 2 կողմից 3-ական րոպե տապակել

Տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, համեմել աղով, ավելացնել աղացած միս, կիսալուսնաձև կտրատած լոլիկ

Մայոնեզին ավելացնել մանրացրած սամիթ, մաղադանոս, ճզմած սխտոր, հատիկավոր մանանեխ, լավ խառնել և ավելացնել լոլիկներին

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում