Ֆանտաստիկ ուտեստ, որն առաջինը կվերջանա սեղանից: Կարտոֆիլով և աղացած մսով ջեռեփուկ

Բաղադրիչներ

5 խոշոր կարտոֆիլ

500 գ աղացած միս

100 գ պանիր

5 հատ չերրի լոլիկ

50 գ տոմատի սոուս

աղ

սև պղպեղ

չորացրած ռեհան և անանուխ

սամիթ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել, բաժանել 2 մասի, կենտրոնում փոսիկ անել, ապա մի փոքր խաշել (հենց սկսի եռալ` վերցնել կրակից)

Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, չորացրած ռեհան և անանուխ, լավ խառնել և փոքրիկ գնդիկներ ձևել

Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել, շարել կարտոֆիլը, ավելացնել քերած պանիր

Ավելացնել միսը, տոմատի սոուսը

Ավելացնել քերած պանիր, լոլիկները կիսել, շարել կարտոֆիլների վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Զարդարեք մանրացրած սամիթով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում