Բաղադրիչներ
3 հավի կրծքամիս
աղ
սև և կարմիր պղպեղներ
ձեթ
150 գ պանիր
100 գ կաթնաշոռ
1 ձու
սամիթ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը երկարությամբ բաժանել 2 մասի, ծեծել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով և 30 րոպե թողնել (կարելի է ավելացնել սիրելի համեմունքները)
Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել կաթնաշոռ, 1 ձու, մանրացրած սամիթ, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Յուրաքանչյուր մսի մեջ 1-2 ճ/գ խճողակ դնել և հավասարապես տարածել: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ