Ֆանտաստիկ ուտեստ, հատկապես տոնական սեղանի համար, որն առաջինը կվերջանա սեղանից: Հավի աղացած մսով և սնկով ուտեստ

Բաղադրիչներ

700 գ հավի աղացած միս

2 գլուխ սոխ

2-3 ատամիկ սխտոր

1 ձու

2 ճ/գ պաքսիմատ

աղ, սև պղպեղ

1 գազար

200 գ սունկ

150 գ պանիր

1 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Հավի աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, պաքսիմատ, 1 ձու, 1 գլուխ աղացած սոխ և սխտոր, լավ խառնել և գնդիկներ ձևել (ստացվում է 9-10 գնդիկ)

Շրջանակե ձևի օգնությամբ հարթեցնել մսագնդերը և շարել ջեռոցի տապակի վրա

1 գլուխ սոխը մանր կտրատել, 1 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, 3-4 րոպե տապակել և վերցնել կրակից

Սունկը կտրատել, ավելացնել աղ, առանց ձեթի թողնել կրակին այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա, այնուհետև ավելացնել ձեթ, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից

Տապակած գազարն ու սունկը միացնել իրար, ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել: 1-ական թ/գ դնել մսերի վրա, ավելացնել քերած պանիր

Զարդարել մայոնեզով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում