Ֆանտաստիկ ուտեստ՝ գեղեցիկ, ախորժելի և շա՜տ համեղ։ Կոլոլակներ՝ սոուսով

Բաղադրիչներ

500 գ աղացած միս

2 գլուխ սոխ

3 ատամիկ խտոր

1 ձու

30 գ պաքսիմատ

1 լ կաթ

2 ճ/գ ալյուր

մաղադանոս

1/4 թ/գ քիմիոն

1/2 թ/գ սև պղպեղ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

1 թ/գ ուրց

1/2  թ/գ մշկընկույզ

աղ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել 1 գլուխ աղացած սոխ, ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ, ուրց, քիմիոն, պաքսիմատ, մանրացրած մաղադանոս, լավ խառնել, ծածկել և 1 ժամ թողնել սառնարանում

Գնդիկներ ձևել, 2 կողմերից տապակել և վերցնել կրակից

1 գլուխ սոխը, սխտորը մանրացնել, 3 րոպե նույն թավայի մեջ տապակել, ավելացնել աղ, ալյուր և անընդհատ խառնելով 2-3 րոպե տապակել

Ավելացնել տաք կաթ, թողնել թույլ կրակին 3-4 րոպե և չմոռանալ անընդհատ խառնել։ Ավելացնել սև պղպեղ, մշկընկույզ, վերցնել կրակից և լցնել կաղապարի մեջ

Ավելացնել կոլոլակները և դնել 220°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Զարդարեք մանրացրած մաղադանոսով և մատուցեք)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում