Ֆանտաստիկ նախուտեստ, սիրելիների և ամենասպասված հյուրերի համար: Կաղամբով ռուլետ

Բաղադրիչներ

1 կաղամբ

200 գ աղացած միս

2 գլուխ սոխ

աղ

սև պղպեղ + նախընտրելի համեմունքները

100 գ խաշած բրինձ

սամիթ

1 գազար

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել մանր կտրատած սոխ, աղ, սև պղպեղ + նախընտրելի համեմունքները և լավ խառնել

Կաղամբը թերխաշել, տերևներն առանձնացնել, հաստ հատվածները հեռացնել, 1 տերև դնել կաղապարի մեջ, ապա բոլոր կողմերից 1-2-ական, կիսով չափ շարել

Ավելացնել խաշած բրինձ, մանրացրած սամիթ

Ավելացնել քերած գազար, աղացած միս

Ավելացնել 2 կաղամբի տերև, ծածկել դուրս մնացած կաղամբի տերևովներով, ծածկել փայլաթիթեղով և դնել 190°С տաքացրած ջեռոցում 90 րոպե

Ափսեի օգնությամբ շրջել հակառակ կողմի վրա, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում