Բաղադրիչներ
200 գ հավի խաշած կրծքամիս
90 գ հալած պանիր
3 խաշած ձու
70 գ ընկույզ
2 ատամիկ սխտոր
3 ճ/գ մայոնեզ
սամիթ
Պատրաստման եղանակը
Միսը խորանարդաձև կտրատել, ավելացնել քերիչով անցկացրած պանիր, ձու, մանրացրած սամիթ, ճզմած սխտոր, մայոնեզ
Լավ խառնել, ստացված զանգվածով գնդիկներ ձևել
Ընկույզը լավ մանրացնել, յուրաքանչյուր գնդիկը թաթախել ընկույզի մեջ, 20 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))
Բարի ախորժակ