Ֆանտաստիկ նախուտեստ, աղցան, որը կզարդարի ձեր սեղանն ու բարձր տրամադրություն կհաղորդի ձեր հյուրերին: Հավի մսով և սնկով նախուտեստ

Բաղադրիչներ

500 գ հավի աղացած միս

200 գ սերուցք

1 ձու

1 գլուխ սոխ

մաղադանոս

200 գ հալած պանիր

300 գ սունկ

50 գ կարագ

1-2 ատամիկ սխտոր

աղ

սև պղպեղ

հավի համեմունք

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, հավի համեմունք, ձու, լավ խառնել` մաս-մաս ավելացնելով սերուցք (ստացվում է կպչուն խմորի պես զանգված)

Ավելացնել մաղադանոս, լավ խառնել: Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, սսացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե

Սնկից մի քանի հատ առանցնացնել, տապակել զարդարելու համար

Սոխը մանրացնել, 3 րոպե տապակել կարագով: Սնկի մնացած մասը մանր կտրատել և ավելացնել սոխին: Լավ տապակել և վերցնել կրակից

Ավելացնել հալած պանիր, սև պղպեղ, աղ` ըստ անհրաժեշտության, մանրացրած սխտոր և լավ խառնել

Մսային շերտը բաժանել 2 մասի և ըստ շերտերի` քսել սնկով կրեմը

Բաժանել քառակուսի մասերի, զարդարել տապակած սնկով, մաղադանոսով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում