Բաղադրիչներ
Խմորի համար`
150 գ ալյուր
3 ճ/գ ձեթ
1 թ/գ սոդա կամ փխրեցուցիչ
0,5 թ/գ աղ
3 ձու
Միջուկի համար`
5 խաշած ձու
100 գ պանիր
սամիթ, համեմ, մաղադանոս, ռեհան, կանաչ սոխ
1 ճ/գ թթվասեր
սև պղպեղ
կաղապարի չափը` 30*22 սմ
Պատրաստման եղանակը
Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է 3 ձվին ավելացնել աղ, ձեթ, լավ խառնել: Թթվասերին ավելացնել սոդա կամ փխրեցուցիչ, խառնել, ավելացնել ձվին
Ավելացնել ալյուր, լավ խառնել և թողնել 5 րոպե
Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է խաշած ձվերը ճզմել, ավելացնել մանրացրած կանաչեղեն, քերած պանիր, թթվասեր, սև պղպեղ, մի պտղունց աղ և լավ խառնել
Կաղապարի ներսը պատել ձեթով, լցնել խմորի մի մասը, ապա պատրաստած խճողակը և խմորի մնացած մասը: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Կարող եք վայելել )))
Բարի ախորժակ