Ֆանտաստիկ թխվածք, որն ուղղակի հալչում է բերանում: Խնձորով թխվածք

Բաղադրիչներ

Խմորի համար`

3 ձու

200 գ շաքարավազ

8 գ վանիլային շաքարավազ

աղ

200 գ կարագ

2 ճ/գ թթվասեր

10 գ փխրեցուցիչ

550-570 գ ալյուր

Միջուկի հմար`

1 կգ խնձոր

100 գ շաքարավազ

1 թ/գ աղացած դարչին

100 գ ընկույզ

Ջնարակի համար`

10 ճ/գ շաքարի փոշի

1,5 ճ/գ կիտրոնի հյութ

6 ճ/գ կաթ

Կաղապարի չափը – 24*22 սմ

Պատրաստման *եղանակը

3 ձվին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ և լավ հարել

Ավելացնել կարագ, լավ հարել, ավելացնել թթվասեր, հարել

Ավելացնել ալյուր` մաս-մաս, փխրեցուցիչ, լավ խառնել և խմոր հունցել: Ծածկել և թողնել 30 րոպե

Խնձորների կեղևը հեռացնել, անցկացնել քերիչով, ավելացնել շաքարավազ, աղացած դարչին, դնել կրակին, թողնել այնքան, մինչև շականակագույն երանգ կստանա: Ավելացնել մանրացրած ընկույզ

Խմորը բաժանել 3 հավասար մասերի, գրտնակել, 1 շերտը դնել կաղապարի մեջ

Ավելացնել խնձորի միջուկ, նույն հերթականությամբ դնել մյուս շերտը

3-րդ շերտը դնել, ծակծկել, դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Հանել, շրջել հակառակ կողմի վրա

Ջնարակը պատրաստելու համար անհրաժեշտ է շաքարի փոշուն ավելացնել կիտրոնի հյութ, կաթ, լավ խառնել և լցնել խմորեղենի վրա

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում