Բաղադրիչներ
150 մլ կեֆիր կամ մածուն
աղ
3 ձու
140 գ շաքարավազ
վանիլին
120 մլ ձեթ
200 գ սպիտակաձավար
90 գ կոկոսի փաթիլներ
10 գ փխրեցուցիչ
250 մլ տաք կաթ
190 գ խտացրած կաթ
Պատրաստման եղանակը
Կեֆիրին կամ մածունին ավելացնել մի պտղունց աղ, ձու, վանիլին, շաքարավազ և լավ խառնել: Ավելացնել ձեթ և շարունակել խառնել
Ավելացնել սպիտակաձավար, կոկոսի փաթիլներ, փխրեցուցիչ և լավ խառնել
Լցնել կաղապարի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե
Տաք կաթին ավելացնել խտացրած կաթ, լավ խառնել: Արդեն պատրաստ խմորեղենի վրա փայտիկով անցքեր անել, լցնել կաթով խառնուրդը, թողնել սառչի
Զարդարել կոկոսի փաթիլներով և մատուցել )))
Բարի ախորժակ