Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1 գազար
½ կաղամբ
600 գ աղացած միս
մաղադանոս
1/2 թ/գ աղ, սև պղպեղ, քրքում
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ, օրեգանո
2 ատամիկ սխտոր
150 մլ տոմատի մածուկ
100 գ պանիր
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել 2 րոպե, ավելացնել մանր կտրատած կաղամբ, 0,5 թ/գ աղ, թողնել 5-7 րոպե և վերցնել կրակից
Ավելացնել աղացած միս, մանրացրած մաղադանոս, աղ, սև և կարմիր պղպեղներ, քրքում, օրեգանո, ճզմած սխտոր և լավ խառնել
Ստացված զանգվածից գնդիկներ ձևել, 2 կողմից 3-4 րոպե տապակել
Տեղափոխել հրակայուն տարայի մեջ, ավելացնել տոմատի մածուկ, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ