Ֆանտաստիկ ապուր` օգտակար, համեղ և շատ ախորժելի: Բանջարեղենային ապուր

Բաղադրիչներ

2 գլուխ  սոխ

1 գազար

2 ատամիկ սխտոր

2 կարտոֆիլ

150 գ կաղամբ

1 ճ/գ աղ

0,5 թ/գ սև պղպեղ

2 դափնու տերև

4 ճ/գ բրինձ

300 գ բանջարեղեն` պղպեղ, լոբի, եգիպտացորեն, ոլոռ

1,7 լ եռման ջուր

3 ճ/գ ձեթ

սամիթ, մաղադանոս

Պատրաստման եղանակը

Սոխը մանրացնել, 2 րոպե տապակել: Ավելացնել մանր կտրատած գազար, սխտոր և թողնել 2 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, կաղամբ, աղ, սև պղպեղ, դափնու տերև, լավ խառնել և թողնել 2 րոպե

Ավելացնել բրինձ, բարնջարեղեն` բոլորը միասին 300 գ և թողնել 3 րոպե

Ավելացնել եռման ջուր, ձեթ և թողնել թույլ կրակին 25-30 րոպե

Ավելացնել մանրացրած սամիթ, մաղադանոս և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում