Օրվա լավագույն ավարտը հարազատների հետ ընթրելն է, իսկ ա՛յս ուտեստը կդարձնի ընթրիքն ավելի ախորժելի և համեղ: Կոլոլակներ` սերուցքային սոուսով

Բաղադրիչներ

500 գ տավարի միս

300 գ խոզի միս

3 կտոր հաց

5-6 ճ/գ կաթ

1 գլուխ սոխ

1 ատամիկ սխտոր

աղ, սև պղպեղ

Սոուսի համար`

1 ճ/գ ալյուր

1 ճ/գ կարագ

10 % 250 գ սերուցք

300 գ մսային արգանակ

1 թ/գ մանանեխ

2 թ/գ սոյայի սոուս

աղ, սև պղպեղ

մաղադանոս

Պատրաստման եղանակը

2 տեսակի մսերը խառնել իրար, ավելացնել սոխ, սխտոր, կաթով թրջած հաց և աղել: Ավելացնել աղ, սև պղպեղ, լավ խառնել և գնդիկներ ձևել

2 կողմից մի քանի րոպե տապակել

Թավայի մեջ ալյուր լցնել, ավելացնել կարագ` խառնելով թողնել 1 րոպե

Ավելացնել մսային արգանակ, խառնել, ավելացնել սերուցք, մանանեխ, խառնել, թողնել 2 րոպե

Ավելացնել սոյայի սոուս, տապակած միսը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 10-15 րոպե

Ավելացնել աղ, սև պղպեղ, մաղադանոս և վերցնել կրակից

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում