Օրիգինալ աղցան սովորական կաղամբից

Բաղադրությունը

  • 400 գ կաղամբ,
  • 100 գ եգիպտացորեն,
  • 1 հատ կանաչ խնձոր,
  • 1 հատ վարունգ,
  • սամիթ,
  • 3-4 ճաշի գդալ թթվասեր,
  • աղ,
  • պղպեղ,
  • 1 ճաշի գդալ լիմոնի հյութ:

Պատրաստման եղանակը

Կաղամբը և վարունգը երկար և բարակ կտրել:

Խնձորի կեղևը մաքրել, կրկին բարակ և երկար կտրել, և վրան լիմոնի հյութ լցնել, որպեսզի չմգանա:

Խառնել կտրատված բաղադրիչները, ավելացնել եգիպտացորեն, մանր կտրատված սամիթ, աղ, պղպեղ, թթվասեր և լավ խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում