Օրը սկսեք քաղցրությամբ և այն այդպես էլ կշարունակվի: Վարսակի փաթիլներով թխվածք

Բաղադրիչներ

80 գ վարսակի փաթիլներ

աղ

5 գ փխրեցուցիչ

½ թ/գ դարչին

2 ձու

35 գ շաքարավազ

15 գ հալեցրած կարագ

1 խնձոր

1 գազար

30 գ ընկույզ

Կաղապարի չափը` 18*13 սմ

Պատրաստման եղանակը

Վարսակի փաթիլները բլենդերով մանրացնել, ավելացնել մի պտղունց աղ, փխրեցուցիչ, լավ խառնել

2 ձվին ավելացնել շաքարավազ, լավ խառնել, ավելացնել հալեցրած կարագը, լավ խառնել

Գազարն ու խնձորը բլենդերով հարել, ավելացնել ձվին

Ստացված զանգվածը ավելացնել վարսակի փաթիլներին, ավելացնել նաև մանրացրած ընկույզ և լավ խառնել

Կաղապարի ներսը պատել կարագով, լցնել ստացված զանգվածը, հավասարապես տարածել, զարդարել ընկույզով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում