Քչերը փորձած կլինեն այս աղցանից

Բաղադրությունը

  • 500 գ տավարի միս,
  • 2-3 հատ թթու վարունգ,
  • 2-3 ատամիկ սխտոր,
  • 4 հատ ձու,
  • 100 գ ընկույզ,
  • մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Տավարի միսը և ձուն խաշել և կտրատել:

Թթու վարունգը կտրատել:

Սխտորը քերիչով անցկացնել կամ ճզմել և ավելացնել թթու վարունգի վրա:

Շերտերով հավաքել աղցանը հետևյալ հերթականությամբ՝ յուրաքանչյուր բաղադրիչ բաժանելով 2 մասի. տավարի միս-մայոնեզ, թթու վարունգ-մայոնեզ, ձու-մայոնեզ ու կրկնել:

Վերջին շերտին դնել մանր կտրատված ընկույզը:

Աղցանը 2 ժամ թողնել սառնարանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում