Մեղրով տորթ

Այս բաղադրատոմսը տարբերվում է իր արագ պատրաստման եղանակով: Տորթը ստացվում է փխրուն և թեթև:
Բաղադրիչներ
Խմոր
- 1 հատ ձու
- 100 գր կարագ
- 2 ճաշի գդալ մեղր
- 1 թեյի գդալ սոդա
- 1 թեյի գդալ քացախ
- 280 գր ալյուր
Կրեմ
- 300 մլ սերուցք կամ թթվասեր
- 100 գր շաքարավազ
- վանիլին
Պատրաստման եղանակը
- Կարագը հալեցնել, սպասել, որ սառչի, ավելացնել ձուն, շաքարավազը, մեղրը և հարել, մինչև որ դառնա համասեռ զանգված: Ավելացնել սոդան և քացախը:

- Ալյուրը մաղել, ավելացնել խառնուրդին, և հունցել խմորը:
- Բաժանել չորս մասի, գնդել, փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում մոտ 30 րոպե:

- Յուրաքանչյուրը դնել յուղաթերթի վրա և գրտնակել (մոտ 5 մմ հաստությամբ):

- Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 180°C ջերմաստիճանը: Թխել խմորի շերտերը մոտ 7–8 րոպե:
- Տաք վիճակում հավասարեցնել ծայրերը և թողնել, որ սառչի: Ավելցուկները մանրեցնել:

- Կրեմի համար հարել սերուցքը (կամ թթվասերը) շաքարավազի հետ, ավելացնել վանիլին:
- Շերտերի վրա քսել կրեմը, և շերտերը դնել իրար վրա: Պատել ամբողջ տորթը կրեմով և ձևավորել փշրանքներով:

- Դնել սառնարանում մոտ երկու ժամ:

Բարի ախորժակ
