Բաղադրիչներ
4 ձու
150 գ շաքարավազ
5 մլ վանիլային էսենցիա
200 մլ կաթ
110 գ հալած կարագ
8 գ փխրեցուցիչ
350 գ ալյուր
1 խնձոր
150 գ ելակ
150 գ բալ
10 գ շաքարի փոշի
Կաղապարի չափը- 22*26 սմ
Պատրաստման եղանակը
4 ձվին ավելացնել շաքարավազ, վանիլային էսենցիա և հարել

Ավելացնել կաթ, հալեցրած կարագ, ալյուր, փխրեցուցիչ և լավ հարել

Խնձորը մաքրել, խորանարդաձև կտրատել, ավելացնել խմորին, լավ խառնել

Ելակները կտրատել, բալի կորիզները հեռացնել և ավելացնել խմորին

Կաղապարի ներսը պատել կարագով, ապա լցնել ստացված զանգվածը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ