Բաղադրությունը
- 1 բաժակ գոլ կաթ,
- 1 հատ ձու,
- 1 պտղունց աղ,
- 1 սուրճի բաժակ ձեթ,
- 3 ճաշի գդալ շաքարավազ ,
- 1 թեյի գդալ խմորիչ,
- վանիլ ,
- մոտ 400 գ ալյուր:
Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղով անցկացնել, ավելացնել շաքարավազը, աղը, խմորիչը և խառնել: Այնուհետև ավելացնել կաթը, ձուն և կրկին խառնել:
Երբ խմորը գրեթե պատրաստ է, ավելացնել ձեթը, և խմորը լավ հունցել:
Մեծ գունդ պատրաստել և խմորը թողնել 2 ժամ, որ հասունանա, ապա նորից հունցել, մասերի բաժանել և գնդեր պատրաստել:
Փոքր գնդերը ձեռքով կամ գրդնակով մի փոքր ուղղանկյունաձև բացել, վրան ձեթ քել, շաքարավազ շաղ տալ և ձևավորել:
Ձևավորելու համար նախ 2 կողմից իրար վրա ծալել խմորը, հետո միայն մի կողմից ծալել այնպես, որ մյուս կեսն ամբողջությամբ ծածկվի: Ստացված կոտրը մի փոքր մեջտեղից կտրել և սրտաձև տեսք տալ:
Բոլոր կտորները պատրաստելուց հետո, թողնել որ մի փոքր հանգստանան: Հենց բարձրանան, կտորների երեսին ձու քսել և թխել 250 ջերմաստիճանում: (Թխելուց առաջ թավայի մակերեսին ձեթ քսել)
Թխվելուց հետո բուլկիների երեսին շիրա քսել կամ շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Ռուզաննա Մնացականյանը: