Փորձելու ցանկությունն առաջանում է մատուցման առաջին իսկ վայրկյաններից: Աղցան «Զարթոնք»

Բաղադրիչներ

200 գ երշիկ

6 խաշած ձու

150 գ պանիր

3 միջին մեծության թթու վարունգ

4-5 ճ/գ մայոնեզ

սամիթ

նռան հատիկներ

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչներն անցկացնել քերիչով: Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ լցնել, ավելացնել երշիկ, մայոնեզ

Ավելացնել ձվի դեղնուցի մի մասը, մայոնեզ

Ավելացնել թթու վարունգ, մայոնեզ, ձվի դեղնուցի 2-րդ մասը, մայոնեզ

Քերած պանրով պատել ամբողջ աղցանը, ավելացնել մայոնեզ

Ձվի սպիտակուցով պատել ամբողջ աղցանը, զարդարել սամիթով և նռան հատիկներով, 30 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում