Փորձե՞լ եք տանը գյուղական կարտոֆիլ պատրաստել

Բաղադրությունը

  • 600 գ կարտոֆիլ,
  • 5-6 ատամիկ սխտոր,
  • աղ,
  • պղպեղ,
  • թարմ ուրց,
  • 2-3 ճաշի գդալ ձեթ:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լավ լվանալ և առանց կեղև հանելու կտորներով կտրել:

Կտրատված կարտոֆիլը լավ չորացնել թղթե անձեռոցիկով:

Կարտոֆիլի վրա ձեթ լցնել և խառնել:

Այնուհետև լցնել ջեռոցի թավայի մեջ և եփել 20-25 րոպե:

Սխտորը ճզմել կամ քերիչով անցկացնել և արդեն պատրաստի կարտոֆիլի հետ խառնել:

Ավելացնել աղը, պղպեղը, ուրցը և կրկին խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում