Բաղադրությունը
- 100 գ ալյուր,
- 80 գ կարագ,
- 120 գ շաքարավազ,
- 1 հատ ձու,
- 1 տուփ վանիլին կամ վանիլային շաքար,
- 1 թեյի գդալ լիմոնի հյութ,
- 160 գ քունջութի սերմ,
- 0.5 թեյի գդալ փխրեցուցիչ,
- 0.5 թեյի գդալ աղ:
Պատրաստման եղանակը
Խառնել ալյուրը, աղը և փխրեցուցիչը և մաղով անցկացնել:
Փափուկ կարագը և շաքարավազը տրորել, այնուհետև ավելացնել ձուն, վանիլը, լիմոնի հյութը և 20-30 վայրկյան հարիչով հարել:
Այս զանգվածին մաս-մաս ավելացնել ալյուրը՝ զուգահեռաբար հարիչի ցածր արագությամբ հարելով:
Զանգվածի մեջ քունջութ ավելացնել և գդալով խառնել:
Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, բլիթները գդալի օգնությամբ միմյանցից որոշակի հեռավորության վրա շարել ամանի մեջ և մի փոքր տափակացնել:
Թխել 180 ջերմաստիճանում 10-15 րոպե:
Բարի ախորժակ