Փխրուն թխվածքաբլիթներ, որոնք կգրավեն իրենց պարզությամբ

Փխրուն թխվածքաբլիթներ
1 ժամ 15 րոպե
Պատրաստե՛ք այս համեղ թխվածքաբլիթները: Պատրաստման ընթացքը միաժամանակ արագ է և հեշտ:

Բաղադրիչներ

  • 80 գ ձեթ
  • 90 մլ տաք ջուր
  • 1/4 թեյի գդալ աղ
  • 50 գ շաքարավազ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 270 գ ալյուր

Պատրաստման եղանակը

1 Մաղված ալյուրը, փխրեցուցիչ, աղը, շաքարավազը խառնել:
2 Ձեթի մեջ տաք ջուր լցնել և հարիչով կամ բլենդերով հարել այնքան ժամանակ, մինչև էմուլսիայի պես զանգված կստացվի:
3 Ձեթով զանգվածը լցնել ալյուրով զանգվածի մեջ, խառնել, և խմոր հունցել:
4 Պատրաստի խմորը ծածկել և մոտ 30 րոպե թողնել, որ հանգստանա:
5 Այնուհետև խմորը բաժանել 3 հավասար մասի: Յուրաքանչյուր մասը 5-6մմ հաստությամբ գրտնակել և բաժանել 8 կտորի:
6 Թխել մոտ 15 րոպե նախապես տաքացված ջեռոցում (200оC):
7 Ցանկության դեպքում, նախքան թխելը, բլիթների վրա կարող եք ձու քսե:լ
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում