Բաղադրությունը
Խմոր
- 230 գ ալյուր (և 20 գ սպիտակ խմորի համար),
- 200 գ թթվասեր (10-15%),
- 4 հատ ձու,
- 100 մլ կարագ,
- 1/2 թեյի գդալ սոդա,
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
- 20 գ կակաո,
- 250 գ շաքարավազ,
- վանիլին,
- 1/3 թեյի գդալ աղ:
Ջնարակ
- 50 գ կաթնային շոկոլադ,
- 20 գ կարագ,
- 30 մլ կաթ:
Պատրաստման եղանակը
Ալյուրի մեջ լցնել սոդա, փխրեցուցիչ, վանիլին և մաղել:
Կարագը հալեցնել:
Ձուն և շաքարավազը հարել, ավելացնել թթվասերը, աղը, հովացած հալեցրած կարագը և շարունակել հարել:
Մաս-մաս ավելացնել ալյուրը՝ զուգահեռաբար հարելով: Ստացվում է թույլ, ծորացող խմոր:
Խմորը բաժանել 2 հավասար մասի: Մեկ մասի մեջ լցնել ալյուր, իսկ մյուս մասի մեջ՝ մաղված կակաո և խառնել:
Ձևանանի (22-24սմ) հատակը ծածկել յուղաթղթով, և կարագ կամ ձեթ քսել:
Ձևամանի մեջ լցնել 3 ճաշի գդալ սպիտակ խմոր, իսկ հետո 3 ճաշի գդալ մուգ խմոր այնքան, մինչև խմորը կվերջանա:
Փայտիկի օգնությամբ գծավոր նախշեր անել:
Թխել 180 ջերմաստիճանում 40-45 րոպե:
Տորթը թողնել, որ հովանա:
Ջնարակը պատրաստելու համար ջրային գոլորշու վրա հալեցնել շոկոլադը՝ ավելացնելով կարագը և կաթը:
Տաք ջնարակը լցնել տորթի վրա և հավասարեցնել:
Թողնել, որ ջնարակը սառչի և համտեսել:
Բարի ախորժակ