Պարզ բաղադրատոմս փափուկ և համեղ տորթի համար

Խտացրած կաթով տորթ
40 րոպե

Բաղադրիչներ

  • 140 գ ալյուր
  • 100 գ կարագ
  • 2 հատ ձու
  • 1 տուփ խտացրած կաթ
  • 1/2 թեյի գդալ սոդա
  • 2 թեյի գդալ կակաո
  • 400 գ թթվասեր (կրեմի համար)
  • 200 գ շաքարավազ (կրեմի համար)

Պատրաստման եղանակը

1 Հալեցրած կարագը և խտացրած կաթը խառնել:
2 Այս զանգվածին ավելացնել 2 հատ ձու, և ձեռքի հարիչի օգնությամբ հարել/խառնել:
3 Ալյուրը մաղել, ավելացնել ստացված զանգվածի վրա ու խառնել:
4 Սոդան հանգցնել լիմոնի հյութի միջոցով, լցնել զանգվածի մեջ և կրկին խառնել:
5 Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, խմորի 2/3 մասը լցնել ու տարածել թավայի մի մասում:
6 Մնացած՝ 1/3 մասի մեջ կակաո լցնել, խառնել և կրկին լցնել ջեռոցի ամանի ազատ մնացած հատվածում, հավասարաչափ տարածել:
7 Թխել 180 ջերմաստիճանում 10 րոպե:
8 Կրեմը պատրաստելու համար հարել բարձր յուղայնությամբ թթվասերը և շաքարավազը կամ շաքարի փոշին:
9 Պատրաստի խմորը հանել ջեռոցից, սպիտակ և սև խմորը միմյանցից կտրել, կողքերը հավասարեցնել:
10 Սպիտակ խմորը բաժանել 2 մասի:
11 Շերտերին կրեմ քսել:  Մեջտեղի շերտին և վերևի շերտին կրեմը քսել 2 կողմից էլ:
12 Տորթը ձևավորել փշրանքներով:
Կիսվել Facebook-ում