Բաղադրիչներ
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ կեֆիր կամ մածուն
1 բաժակ ալյուր
2 ճ/գ կակաո
1 ձու
1 թ/գ սոդա
40 մլ ձեթ
(բաժակը-200մլ)
Կրեմի համար`
300 գ եփած խտացրած կաթ
400 գ թթվասեր
Կաղապարի չափը 20 սմ
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազը խառնել իրար, ավելացնել կեֆիր կամ մածուն և լավ խառնել
Ավելացնել ձեթ, սոդա՝ խառնել, ավելացնել ալյուր` խառնել, ավելացնել կակո` խառնել
Լցնել կաղապարի մեջ և դնել 170°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Թողնել սառչի, ապա հանել կաղապարից, վերևի հատվածը կտրել, առանձնացնել ձևավորելու համար, իսկ մնացած մասը բաժանել 3 մասի
Կրեմի համար խտացրած կաթն ու թթվասերը խառնել իրար և հարել
Յուրաքանչյուր շերտի վրա կրեմ լցնել և հավասարապես տարածել
Ամբողջ տորթը պատել կրեմով, առանձնացված խմորը փշրել և ձևավորել տորթը
Տորթն ու թեյը սպասում են ձեզ )))
Բարի ախորժակ