Փափուկ, հագեցնող և շա՜տ համեղ: Դդմիկով ջեռեփուկ

Բաղադրիչներ

500 գ դդմիկ

300 գ հավի կրծքամիս

1 գլուխ սոխ

1 բուլղարական պղպեղ

100 գ խաշած բրինձ

2 ձու

1 թ/գ աղ

սև պղպեղ

3 ատամիկ սխտոր

50 գ պանիր

Պատրաստման եղանակը

Դդմիկը, սոխը, հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել խաշած բրինձ, խորանարդաձև կտրատած պղպեղ, աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր, 2 ձու և լավ խառնել

Կաղապարի ներսը պատել կարագով կամ ձեթով, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում