Փափլիկ փքաբլիթներ, որոնք կհիշեցնեն մանկությունը

Փափլիկ փքաբլիթներ
2 ժամ

Բաղադրիչներ

  • 600 գ ալյուր
  • 260 մլ կաթ
  • 2 հատ ձու
  • 100 գ կարագ
  • 50 գ շաքարավազ
  • 1 ճաշի գդալ խմորիչ
  • 1 թեյի գդալ աղ
  • վանիլ
  • ձեթ (տապակելուհամար)
  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

1 Ալյուրը, փափուկ կարագը, խմորիչը, շաքարավազը, աղը, ձուն, կաթը և վանիլը լցնել խոր ամանի մեջ և խառնել:
2 Խմորը կարելի է հարիչով հարել կամ ձեռքերով տրորել: Հարիչով հարելու դեպքում մոտ 2-3 րոպե զանգվածը հարել ամենացածր արագությամբ, իսկ դրանից հետո մոտ 10 րոպե՝ միջին արագությամբ:
3 Ստացվում է փափուկ, էլաստիկ և ձեռքերին չկպչող խմոր:
4 Խմորից մեծ գունդ պատրաստել, դնել խորը ամանի մեջ, ծածկել սննդային տոպրակով կամ սրբիչով և դնել տաք վայրում այնքան, մինչև խմորի ծավալը 2-3 անգամ կմեծանա: Ամանի մեջ կարելի է նախապես ձեթ քսել, որպեսզի խմորը չկպչի:
5 Գնդի վրա ալյուր ցանել և գրտնակել մոտ 1.5 սմ հաստությամբ:
6 Գրտնակված խմորից շրջաններ կտրել բաժակի կամ հատուկ իրի միջոցով: Ստացված շրջաններից յուրաքանչյուրի մեջտեղի հատվածում ևս անցք բացել: Փոքր անցքը ստանալու համար կարելի է խմորը կրկին կտրել ավելի փոքր բաժակի օգնությամբ:
7 Փքաբլիթները դնել թավայի մեջ և կրկին որևէ տաք վայրում տեղավորել մոտ 30 րոպե:
8 Փքաբլիթները տապակել առատ ձեթի մեջ:
9 Տապակելուց հետո փքաբլինթերը դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա:
10 Մի փոքր հովանալուց հետո փքաբլինթերի վրա շաքարի փոշի շաղ տալ և մատուցել:
Կիսվել Facebook-ում