Բաղադրությունը
- 3 հատ ձու,
- 150 գ շաքարավազ,
- 60 գ լիմոնի հյութ,
- 70 գ ձեթ,
- մոտ 180 գ ալյուր,
- 50 գ եգիպտացորենի օսլա,
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
- 1/4 թեյի գդալ սոդա,
- 1 լիմոնի ցեդրա,
- մեկ պտղունց աղ, վանիլին:
Պատրաստման եղանակը
Ձվի մեջ մեկ պտղունց աղ լցնել և 1 րոպե հարել, հետո ավելացնել շաքարավազը, լիմոնի ցեդրան, վանիլինը և շարունակել հարել:
Երբ շաքարավազը հալչի, ավելացնել կիտրոնի հյութ, ձեթ և մոտ 10 րոպե հարել:
Առանձին միավորել չոր բաղադրիչները՝ ալյուր, եգիպտացորենի օսլա, փխրեցուցիչ, սոդա, մաղով անցկացնել և 3 մասով լցնել խառնուրդի վրա՝ ամեն անգամ հարելով (խառնելով):
Սիլիկոնե ձևամանների մեջ լցնել խմորը, և ձևամանները դնել թավայի մեջ:
Թխել մոտ 20 րոպե 170-180 ջերմաստիճանում:
Ըստ ցանկության կարելի է ձևավորել կեքսերը, ինչպես նաև միջուկ ավելացնել (օրինակ՝ մուրաբա)՝ կեքսերի վերևի մասում անցք բացելով:
Բարի ախորժակ