Կաթնաշոռային փքաբլիթներ

1 час
Բաղադրիչներ
- 250 գ կաթնաշոռ
- 200 գ ալյուր
- 1 հատ ձու
- 3 ճաշի գդալ շաքարավազ
- 1 ճաշի գդալ ձեթ
- 1 ճաշի գդալ թթվասեր
- 1 թեյի գդալ վանիլային շաքար
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 պտղունց աղ
- շաքարի փոշի
- ջեմ
Պատրաստման եղանակը
- Միասին խառնել ձուն, շաքարավազը, աղը, ձեթ և վանիլային շաքարը:

- Ավելացնել թթվասեր և լավ խառնել:
- Այնուհետև ավելացնել կաթնաշոռը և խառնել այնքան, մինչև միասեռ զանգված կստացվի:

- Զանգվածի մեջ լցնել փխրեցուցիչ և 2 ճաշի գդալ ալյուր ու կրկին լավ խառնել:
- Մաս-մաս ավելացնել մնացած ալյուրը՝ զուգահեռաբար խառնելով:

- Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր:
- Խմորին երկարավուն երշիկի տեսք տալ և բաժենել 12 մասի:

- Յուրաքանչյուր մասին գնդի տեսք տալ, մի փոքր տափակացնել, և մեջտեղի հատվածում անցք կտրել:
- Ջեռոցի ձևամանը ծածկել յուղաթղթով, և փքաբլիթները շարել վրան:

- Փքաբլիթների վրա տաք կաթ քսել:
- Թխել 20-25 րոպե 180 ջերմաստիճանում:
- Մատուցելիս փքաբլիթների վրա շաքարի փոշի շաղ տալ, կամ էլ բացված անցքում ջեմ լցնել:

Բարի ախորժակ
