Բաղադրիչներ
Խմորի համար`
120 գ ալյուր
30 գ կակաո
1 թ/գ փխրեցուցիչ
3 ձու
180 գ շաքարավազ
50 մլ կաթ
50 մլ ձեթ
աղ
Կրեմի համար`
33% 300 մլ սերուցք
170 գ սերուցքային պանիր
3-4 ճ/գ շաքարի փոշի
1 ճ/գ կակաո
Շոկոլադե կրեմի համար`
40 գ կակաո
50 գ շաքարավազ
200 մլ կաթ
20 գ կարագ
Կաղապարի չափը` 26 սմ
Պատրաստման եղանակը
3 ձվին ավելացնել մի պտղունց աղ և լավ հարել: Մաս-մաս ավելացնել շաքարավազ և լավ հարել

Ավելացնել կաթ, ձեթ` հարել: Ավելացնել կակաո, ալյուր, փխրեցուցիչ և լավ խառնել

Կաղապարի ներսը պատել ձեթով, ստացված զանգվածը լցնել և դնել 170°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է սերուցքին ավելացնել սերուցքային պանիր, շաքարի փոշի և լավ հարել: Ավելացնել կակաո` խառնել

Շոկոլադե կրեմի համար անհրաժեշտ է կակաոյին ավելացնել շաքարավազ, կաթ, լավ խառնել, դնել կրակին, անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև եռա, որից հետո թողնել ևս 1 րոպե և վերցնել կրակից: Ավելացնել կարագ, ապա թողնել սառչի

Բիսկվիթը շրջել հակառակ կողմի վրա, մի քանի տեղից փայտիկով ծակծկել, թրջել կաթով, լցնել ստացված կրեմը

Ավելացնել շոկոլադե կրեմը և 2 ժամ թողնել սառնարանում

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ