Սերուցքով տապակած կարտոֆիլ
Սերուցքը և համեմունքները կարտոֆիլին նուրբ և ախորժելի համ են հաղորդում:
Բաղադրիչներ
- 600-700 գ կարտոֆիլ
- 1 հատ գազար
- 150 գ սառեցրած ոլոռ
- 1/2 թեյի գդալ աղ
- 1-1.5 թեյի գդալ սխտորի փոշի
- 1 թեյի գդալ ռոզմարին
- 250 մլ սերուցք
- 150-200 գ պանիր մոցարելլա
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլը և գազարը կլոր օղակներով կտրատել:
2 Ավելացնել սառեցրած ոլոռը:
3 Ավելացնել համեմունքները:
4 Ավելացնել սերուցքը, կափարիչը փակել, և եփել 220°C ջեռոցում 30 րոպե:
5 Ջեռոցից հանել ավելացնել քերած պանիրը, և դնել ջեռոցում ևս 10 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: