Բաղադրությունը
- 180-200 գ վարսակի փաթիլներ,
- 250 գ կարտոֆիլ,
- 1 հատ սոխ,
- 2-3 ատամիկ սխտոր,
- 250-300 մլ տաք ջուր,
- աղ,
- պղպեղ,
- կանաչի,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Արագ եփվող վարսակի փաթիլների վրա տաք ջուր լցնել, խառնել ու թողնել 15 րոպե:
Սոխը և սխտորը էլեկտրական հարիչով հարել, կամ քերիչով անցկացնել: Կանաչին մանր կտրատել կամ հարել սոխի, սխտորի հետ:
Այս զանգվածն ավելացնել վարսակի փաթիլների մեջ, խառնել, այնուհետև ավելացնել քերիչով անցկացված կարտոֆիլը, աղը, պղպեղը ու կրկին լավ խառնել:
Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել և տապակել 2 կողմից քիչ ձեթով:
Քանի որ կարտոֆիլը հում վիճակով էր, երբ արդեն կոտլենտերը տապակված կլինեն, թավայի մեջ մի փոքր ջուր ավելացնել, կափարիչով ծածկել և մի փոքր շոգեխաշել:
Բարի ախորժակ