Րոպեների ընթացքում դուք կպատրաստեք այսպիսի յուրօրինակ կեկսեր` դդմիկով

Բաղադրիչներ

1 դդմիկ

աղ

սամիթ, մաղադանոս

50 գ պանիր

50 մլ կաթ

3 ճ/գ սպիտակաձավար

2 ձու

2 ճ/գ ձեթ

1 ճ/գ փխրեցուցիչ

70 գ ալյուր

Պատրաստման եղանակը

Դդմիկն անցկացնել քերիչով, ավելացնել մի պտղունց աղ, թողնել 5 րոպե և ճզմել` հեռացնելով ավելորդ հեղուկը

Ավելացնել կաթ, սպիտակաձավար, մանրացրած սամիթ և մաղադանոս, մանր քերիչով անցկացրած պանիր և լավ խառնել

2 ձուն հարել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել ձեթ: Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, խառնել, ավելացնել ընդհանուր զանգվածին և լավ խառնել

Կեկսերի ձևի մեջ ձեթ քսել, ստացված զանգվածից 2-ական ճ/գ լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում