Բաղադրությունը
- Խմոր
1 բաժակ կեֆիր,
1 բաժակ ալյուր,
1 ճաշի գդալ կակաո,
1 թեյի գդալ սոդա,
1 բաժակ շաքարավազ,
1 հատ ձու:
- Կրեմ
200 գ կարագ,
250 գ 15-20% թթվասեր,
0.5 բաժակ շաքարավազ,
50 գ շոկոլադ (ձևավորելու համար):
1 բաժակը-200 մլ
Պատրաստման եղանակը
Ձուն և շաքարավազը հարել կամ լավ խառնել:
Ավելացնել կեֆիր, կակաո, մաղված ալյուր և սոդա ու խառնել:
Խմորը լցնել ձևամանի մեջ: Ձևամանի հատակին նախապես ձեթ քսել կամ յուղաթուղթ փռել:
Թխել 20-25 րոպե 180 ջերմաստիճանում:
Կրեմի համար փափուկ կարագը և շաքարավազը գդալով տրորել, ավելացնել թթվասերը և հարել:
Պատրաստի խմորը բաժանել 2 հավասար մասի, ամբողջությամբ ծածկել կրեմով, և քերված շոկոլադ շաղ տալ:
Բարի ախորժակ