Տորթ «Նուտելլա»: Սուպեր շոկոլադե տորթ

Բաղադրությունը

  • Խմոր

260 գ ալյուր,

230 գ շաքարավազ,

50 գ կակաո,

1-2 թեյի գդալ փխրեցուցիչ,

1 թեյի գդալ սոդա,

3 հատ միջին ձու,

100 մլ սուրճ,

1 բաժակ կեֆիր (200մլ),

125 գ ձեթ:

  • Կրեմ

300 գ կարագ

200 գ նուտելլա,

200 գ դառը շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Ամանի մեջ խառնել բոլոր չոր բաղադրիչները՝ ալյուրը, շաքարավազը, կակաոն, փխրեցուցիչը, սոդան:

Թունդ կոֆե եփել, թողնել, որ սառչի, իսկ հետո ավելացնել չոր բաղադրիչների վրա: Ավելացնել նաև ձուն, ձեթը, կեֆիրը, և ամբողջը լավ հարել:

Խմորը բաժանել 3 հավասար մասի, լցնել ձևամանի մեջ (18 սմ) և թխել 30-35 րոպե 170 ջերմաստիճանում: Ձևամանի հատակին նախապես յուղաթուղթ փռել:

Կրեմի համար շոկոլադը հալեցնել և թողնել, որ դառնա սենյակային ջերմաստիճանի:

Սենյակային ջերմաստիճանի կարագը և նուտելլա կրեմը հարել, ավելացնել շոկոլադը, և կրեմը ցածր արագությամբ հարել:

Շերտերի վրա առաջացած ուռուցիկ մասը կտրել, և դրանցից փշրանքներ պատրաստել տորթը ձևավորելու համար:

Բոլոր շերտերին կրեմ քսել, ձևավորել փշրանքներով կամ ըստ ցանկության:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում