Տորթ «Նապալեոն»՝ համեղ կրեմով

Բաղադրությունը

  • 450 գ շերտավոր խմոր (առանց խմորիչի),
  • 400 մլ 33% սերուցք,
  • 200 գ խտացրած կաթ:

Պատրաստման եղանակը

Խմորը տողերի պես կտրատել (1-1.5 սմ):

Այս կտորները թխել 10-15 րոպե 220 ջերմաստիճանում:

Կրեմի համար նախ զգուշությամբ հարել սառը սերուցքը, իսկ հետո կամաց-կամաց ավելացնել խտացրած կաթը: Կրեմը հարել հարիչի ամենացածր արագությամբ:

Թխված կտրոներից 2 կտոր, իսկ կրեմից 2-3 ճաշի գդալ կրեմ առանձնացնել, որպեսզի վերջում դրանցով ձևավորենք թխվածքը:

Որևէ ուղղանկյունաձև կամ քառակուսի ձևաման վերցել, այն ծածկել սննդային տոպրակով, և հատակին մի փորք կրեմ քսել:

Հետո սկսել շերտերով դասավորել շերտավոր խմորի թխված կտրոները՝ անհրաժեշտության դեպքում դրանք կտրելով: Յուրաքանչյուր շերտին առատ կրեմ քսել:

Վերջին շերտին ևս առատ կրեմ քսել:

Թխվածքը ծածկել սննդային տոպրակով՝ վերևի շերտը մի փոքր սեղմելով, և ողջ գիշեր թողնել սառնարանում՝ նվազագույնը 12 ժամ:

Ձևամանից զգուշությամբ հանել թխվածքը, կողքերին կրեմ քսել, և վրան առանձնացված կտորներից ստացված փշրանքները շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում