Բաղադրությունը
- Խմոր
400 գ ալյուր,
1 բաժակ թթվասեր,
2 թեյի գդալ փխրեցուցիչ,
150 գ շաքարավազ,
2 ճաշի գդալ կակաո,
1 տուփ վանիլին:
- Կրեմ
500 գ թթվասեր,
180-200 գ շաքարավազ,
1 բաժակ ընկույզ (շերտերի համար):
Եթե թթվասերը շատ յուղոտ է, ապա տորթը պատրաստելուց 2 ժամ առաջ պետք է մի քանի շերտ կտորի օգնությամբ (марля) առանձնացնել ավել հեղուկը:
- Գլազուր
6 ճաշի գդալ շաքարավազ,
4 ճաշի գդալ կակաո,
100 գ կարագ,
4 ճաշի գդալ կաթ:
Պատրաստման եղանակը
Թթվասերին ավելացնել շաքարավազը, վանիլինը, փխրեցուցիչը և լավ խառնել:
Ստացված զանգվածը բաժանել 2 հավասար մասի: 1-ին մասին ավելացնել 220 գ ալյուր, իսկ 2-րդ մասին՝ 180 գ ալյուր և կակաո: Լավ խառնել: Ստացվում է պինդ և ձեռքերին չկպչող խմոր:
Ամեն գունդը բաժանել 3 հավասար մասերի, տացվում է 6 մաս:
Թխելու համար օգտագործել միայն ձևամանի հատակը (20-22 սմ), վրան անպայման կարագ քսել: Խմորը կարելի է հենց ձեռքով տարածել գրտնակելու փոխարեն: Տարածելուց հետո խմորը պատառաքաղով ծակծկել և ուղարկել ջեռոցը: Թխել 7-10 րոպե 200 ջերմաստիճանում:
Պատրաստ լինելուց հետո թողնել, որ շերտերը հովանան: Այդ ընթացքում պատրաստել կրեմը՝ միասին հարելով թթվասերը և շաքարավազը:
Տորթը հավաքել սև և սպիտակ շերտերի հաջորդականությամբ, յուրաքանչյուր շերտին, բացի՝ ամենավերջին շերտից, կրեմ քսել, և մանրեցրած ընկույզ շաղ տալ:
Պատրաստել գլազուրը և հենց այդպես տաք վիճակում լցնել տորթի վրա, հավասարեցնել ու կրկին ընկույզ շաղ տալ:
Տորթը 8-10 ժամ թողնել սառնարանում, որպեսզի կրեմը ներծծվի:
Բարի ախորժակ