Բաղադրիչներ
2 ձու
աղ
200 գ շաքարավազ
10 գ վանիլային շաքարավազ
250 մլ կեֆիր կամ յոգուրտ
300 գ ալյուր
50 գ կակաո
2 թ/գ փխրեցուցիչ
Կրեմի համար`
50 գ ընկույզեղեն (գետնանուշ)
100 գ սալորաչիր
200 գ կարագ
380 գ խտացրած կաթ
50 մլ տաք ջուր
2 ճ/գ շաքարի փոշի
1 ճ/գ կոնյակ
Կաղապարի չափը` 20 սմ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ, վանիլային շաքարավազ և լավ խառնել: Ավելացնել կեֆիր կամ յոգուրտ

Մաս-մաս ավելացնել ալյուրն ու կակաոն, փխրեցուցիչը և լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ստացված խմորը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 45-50 րոպե

Կիսել 2 անհավասար մասերի

50 մլ տաք ջրին ավելացնել 2 ճ/գ շաքարի փոշի, 1 ճ/գ կոնյակ և դրանով թրջել բիսկվիթի հարթ հատվածը

Մյուս մասը խորանարդաձև կտրատել

Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է կարագը հարել, ավելացնել խտացրած կաթ և շարունակել հարել

Ավելացնել կտրատած գետնանուշն ու սալորաչիրը

Խորանարդաձև կտրատած բիսկվիթը լցնել կրեմի մեջ և լավ խառնել (ավելացրե նաև մնացած հեղուկը, որով թրջել եք բիսկվիթը)

Լցնել թրջած բիսկվիթի վրա, ծածկել սննդային պոլիէթիլենով և 4 ժամ թողնել սառնարանում (ցանկալի է 1 գիշեր)

Կարող եք զարդարել կակաոյով և մատուցել )))

Բարի ախորժակ