Տոնի խորհրդանիշը կլինի ոչ միայն տան անկյունում, այլև սեղանին, ինչը կդարձնի տոնական սեղանն էլ ավելի գրավիչ: Աղցան «Տոնածառ»

Բաղադրիչներ

300 գ հավի խաշած միս

1-2 խաշած գազար

3 խաշած ձու

100 գ պանիր

1 խնձոր

3 կիվի

սամիթ

Պատրաստման եղանակը

Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել: Հավի միսը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ` տոնածառի տեսք տալով լցնել մատուցվող ափսեի մեջ և մայոնեզ քսել

Ավելացնել քերած գազար, մայոնեզ, քերած ձու, մայոնեզ: Կողային հատվածները զարդարել սամիթով

Ավելացնել քերած խնձոր, մայոնեզ, քերած պանիր և 1 ժամ թողնել սառնարանում

Զարդարել կիվիով, նռան հատիկներով կամ պղպեղից ձևած աստղիկներով)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում