Բաղադրիչներ
3 խաշած ձու
100 գ պանիր
3 ատամիկ սխտոր
սամիթ
2 ճ/գ մայոնեզ
7-9 փոքր լոլիկ
կանաչ սոխ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ձուն, պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել ճզմած սխտոր, մանրացրած սամիթ, մայոնեզ, սև պղպեղ և լավ խառնել

Լոլիկների վրա 4 կողմից կտրվածքներ անել, միջուկը հեռացնել

Լցոնել ստացված խճողակով

Դնել մատուցվող ափսեի մեջ, կանաչ սոխը որպես ցողուն դնել և մատուցել )))

Բարի ախորժակ