Տոնական սեղանի ամենագեղեցիկ աղանդերը կլինի հե՛նց ձեր սեղանին: Պատրաստվում է 5 րոպեում, ամենահասանելի բաղադրիչներով և առանց ջեռոցի

Բաղադրիչներ

100 գ թխվածքաբլիթ

1 ճ/գ կակաո

120 գ բանան

200 գ սերուցքային պանիր

1 ճ/գ մեղր

5-6 փոքր մանդարին

Պատրաստման եղանակը

Բանանը ճզմել (ավելի հարմար է բլենդերով հարել)

Բլիթները մանրացնել

 1 ճ/գ կակաո ավելացնել, խառնել, ավելացնել հարած բանանը

Լավ խառնել, գնդի ձև տալ

Սերուցքային պանիրն ու մեղրը խառնել իրար, հարել

Թխվածքաբլիթային խմորը դնել սննդային թղթի վրա և գրտնակել

Քսել ստացված կրեմը

Մանդարինները մաքրել, ամբողջական վիճակում դասավորել և փաթաթել

Փակել սննդային թղթով, թողնել սառնարանում 2-3 ժամ

Ավելացնել լավ տրամադրություն և համտեսել )))

Բսրի ախորժակ

Կիսվել Facebook-ում