Տոնական սեղանին` տոնական աղցան, որը հենց առաջինը կվերջանա ձեր սեղանից: Աղցան «Նվեր»

Բաղադրիչներ

5 խաշած ձու

5-6 մարինացված փոքր բարունգ

6 խաշած կարտոֆիլ

3 խաշած գազար

2 խաշած բազուկ

350 գ հավի խաշած կամ ապխտած կրծքամիս

կանաչ սոխ

աղ

սև պղպեղ

200 գ մայոնեզ + 200 գ յոգուրտ

բողկ, սամիթ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը, գազարը, բազուկը առանձին-առանձին քերիչով անցկացնել: 3 ձվերի սպիտակուցներն առանձնացնել, իսկ մնացածն անցկացնել քերիչով

Վարունգը, հավի միսը խորանարդաձև կտրատել, կանաչ սոխը մանրացնել

Մատուցվող ափսեյի մեջ քառակուսի ձև դնել, լցնել կարտոֆիլի 1/3 մասը, ամրացնել գդալի օգնությամբ և մայոնեզ քսել: Ավելացնել մարինացված վարունգի մի մասը և մայոնեզ քսել

Ավելացնել հավի մսի մի մասը, մայոնեզ, կարտոֆիլի մի մասը, համեմել աղով, սև պղպեղով, մայոնեզ քսել, ավելացնել գազարը և դարձյալ մայոնեզ քսել

Ավելացնել կանաչ սոխ, մայոնեզ, կարտոֆիլ, վարունգ, հավի միս, ձու (յուրաքանչյուրը լցնելուց հետո մայոնեզ քսել) և 1 ժամ թողնել սառնարանում

Աղցանի կողային հատվածները պատել մայոնեզով, 2 կողմից յուղաթուղթ դնել ժապավենի պես, դատարկ հատվածներում բազուկ լցնել և ամրացնել

Հանել յուղաթուղթը` փողարենն ավելացնելով քերիչով անցկացրած ձվի սպիտակուց

Բողկով ծաղիկ պատրաստեք, զարդարեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում