Բաղադրիչներ
400 գ հավի խաշած կրծքամիս
4 խաշած ձու
150-200 գ սալորաչիր
200 գ պանիր
300 գ կիվի
200 գ մայոնեզ
սամիթ
նռան հատիկներ
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեի մեջ մայոնեզով եղևնու պատկեր ստանալ: Հավի միսը երկարությամբ կտրատել կամ բզկտել, լցնել ափսեի մեջ, ավելացնել մայոնեզ
Ավելացնել երկարությամբ կտրատած սալորաչիր, մայոնեզ
Ավելացնել քերիչով անցկացրած ձու, մայոնեզ, քերած պանիր, մայոնեզ
Ներքևի հատվածը զարդարել մանրացրած սամիթով, իսկ մնացածը` կիվիով և նռան հատիկներով
Մեր տոնածառը պատրաստ է )))
Բարի ախորժակ