Տոնական, համեղ, գեղեցիկ, տաք ուտեստ, որն անպայման կտպավորի ձեր հյուրերին իր յուրահատուկ համով և ախորժելի տեսքով

Բաղադրիչներ

700 գ աղացած միս

1 սոխ

2-3 ատամիկ սխտոր

1 ձու

2 ճ/գ պաքսիմատ

աղ

սև պղպեղ

150 գ պանիր

Միջուկի համար`

200 գ սունկ

1 սոխ

1 հատ գազար

1 ճ/գ մայոնեզ

սև պղպեղ                                

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելաացնել աղ, սև պղպեղ, պաքսիմատ, ձու, մանրացրած կամ աղած սոխ և սխտոր

Լավ խառնել, բաժել 9 հավասար մասերի

Միջուկի համար սոխը մանր կտրատել, գազարն անցկացնել քերիչով, սունկը մանր կտրատել

Սոխը մի փոքր տապակել, ավելացնել գազարը, թողնել 2-3 րոպե և վերցնել կրակից

Առանձին թավայի մեջ լցնել սունկը, տապակել նախ առանց ձեթի, համեմել աղով, թողնել մի քանի րոպե, այնուհետև հավաքված հեղուկը թափել, 1 ճ/գ ձեթ լցնել և տապակել

2 տապակները միացնել իրար, ավելացնել սև պղպեղ, մայոնեզ և խառնել

Ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ սննդային թուղթ փռել, միսը շրջանաձև բացել (ձեռքով կամ հատուկ հարմարանքով), յուրաքանչյուրի վրա 1 ճ/գ միջուկ դնել

Յուրաքանչյուրի վրա քերած պանիր լցնել, մի քիչ մայոնեզ, որպեսզի պանիրը չչորանա և տեղավորել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Մատուցեք, քանի դեռ տաք են )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում