Բաղադրիչներ
400 գ կեֆիր կամ մածուն
150 գ շաքարավազ
10 գ վանիլային շաքարավազ
աղ
60 գ ձեթ
25 գ կակաո
180 գ ալյուր
10 գ փխրեցուցիչ
Կրեմի հմամար`
400 գ թթվասեր
30 գ թթվասերի խտացուցիչ
60 գ շաքարի փոշի
2 բանան
120 գ շոկոլադ
60 գ կաթ
Կաղապարի չափը` 18 սմ
Պատրաստման եղանակը
Կեֆիրին (եթե մածուն է` լավ խառնել) ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, ձեթ և լավ խառնել

Ալյուրին ավելացնել կակաո, փխրեցուցիչ, ավելացնել ընդհանուր զանգվածին և լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ստացված զանգվածը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է թթվասերը լավ հարել, ավելացնել թթվասերի խտացուցիչ, շարունակել հարել, ավելացնել շաքարի փոշի և լավ հարել

Բիսկվիթը բաժանել 2 մասի, հաստ շերտով կրեմ քսել, շարել շրջանաձև կտրատած բանանը

ևս 1 շերտ կրեմ քսել և դնել 2-րդ բիսկվիթը

շոկոլադը հալեցնել, ավելացնել տաք կաթ, լավ խառնել և քսել տորթին

թողեք սառնարանում 1 ժամ և մատուցեք )))

Բարի ախորժակ