Բաղադրիչներ
Նրբերշիկ,
շերտավոր խմոր (խանութից գնված)
ձու
ձեթ/կարագ:
Պատրաստման եղանակը
Խմորը գրդնակել ըստ ձեր ցանկացած բարակության:
Գծերով կտրել խմորը, որ հետագայում կարողանանք նրբերշիկները դրանցով փաթաթել:

Այնուհետև փաթաթել նրբերշիկները խմորով և դնել թավայի մեջ:

Թավան նախապես փայլաթղթով ծածկել և վրան ձեթ/կարագ քսել: Ձուն ջարդել, հարել և քսել խմորի վրա:

Թխել 180 ջերմաստիճանում 15-20 րոպե:

Բարի ախորժակ