Բաղադրությունը
- 100 գ կարագ,
- նուշ,
- 300 գ կոկոսի քերուկ,
- 350 գ խտացրած կաթ:

Պատրաստման եղանակը
Նուշը լցնել տաք ջրի մեջ, որոշ ժամանակ թողնել, իսկ հետո կեղևը հանել:
Կարագը, խտացրած կաթը և կոկոսի քերուկը լավ խառնել և 2-3 րոպե դնել ջեռոցում, որպեսզի կարագը լավ հալչի:
Այնուհետև զանգվածը 3 ժամ դնել սառնարանում:

Սառչելուց հետո զանգվածից գնդիկներ ձևավորել՝ մեջը նուշ դնելով, և թաթախել կոկոսի քերուկի մեջ:

Բարի ախորժակ