Բաղադրությունը
- Խմոր
500 մլ տաք ջուր,
2 թեյի գդալ ալյուր,
1 թեյի գդալ աղ,
20 գ խմորիչ,
4.5 բաժակ ալյուր:
- Միջուկ
400 գ կաղամբ,
1 հատ սոխ,
1 հատ գազար,
1 թեյի գդալ աղ,
0.5 թեյի գդալ սև պղպեղ,
0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ,
100 մլ ձեթ:
Նաև ձեթ տապակելու համար:
Պատրաստման եղանակը
Շաքարավազը, աղը և խմորիչը լցնել տաք ջրի մեջ և խառնել:
Ալյուրը մաղով անցկացնել և աստիճանաբար ավելացնել տաք ջրով խառնուրդի մեջ:
Խմոր հունցել, վերջում ձեռքերը ձեթոտել և տրորել խմորը:
Խմորը ծածկել սննդային տոպրակով և թողնել, որ հասունանա:
Միջուկի համար սոխարած պատրաստել, հետո ավելացնել քերիչով անցկացված գազարը և կտրատված կաղմաբը ու միասին տապակել՝ համեմելով աղով և պղպեղներով: Վերջում 10 րոպե կափարիչը փակ թողնել թույլ կրակին, որ շոգեխաշվի:
Երբ խմորն արդեն հասունացած կլինի, ևս մեկ անգամ այն տրորել ու կրկին 30 րոպե թողնել:
Խմորից գնդիկներ կտրել, ձեռքով տափակացնել, լցնել միջուկը և կարկանդակ ձևավորել:
Տապակել առատ ձեթի մեջ:
Բարի ախորժակ